Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Միջազգային դաշինքը նոր հարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերին

Միջազգային դաշինքը նոր հարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերին

ԵՐԵՎԱՆ, 20  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքի օդանավերը 72 ժամվա ընթացքում Սիրիայում 6 օդային հարվածներ են հասցրել «Իսլամական պետության», մեկ հարված «Խորասան»կազմակերպության դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ԻՊ-ի դեմ հարվածներն ուղղվել են Քոբանի քաղաքի ուղղությամբ, իսկ «Խորասան»-ին հարվածելու արդյունքում ոչնչացվել է զինապահեստներից մեկը:

Նույն ժամանակահատվածում Իրաքում իսլամիստների դիրքերին է ուղղվել 24 հարված: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական ղեկավարությունը: Իրաքում ուղղված ռմբակոծությունները կենտրոնացել են հյուսիսում գտնվող նավթային  վերամշակման գործարանի, ևս 13-ը՝ Քիրքուքի և 7-ը՝ Մոսուլի ուղղությամբ:

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելն ավել վաղ հայտարարել էր, որ ընդհանուր առմամբ, երկու երկրների ուղղությամբ ավելի քան 180 հարվածներ են հասցվել: Նախարարն ընդգծել էր, որ ԻՊ-ն, այնուամենայնիվ, լուրջ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ին, նրա դաշնակիցներին և Մերձավոր Արևելքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am