Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ստրասբուրգում նվագախումբը Ադրբեջանի հիմնը կատարել է որպես թաղման քայլերգ

Ստրասբուրգում նվագախումբը Ադրբեջանի	հիմնը կատարել է որպես թաղման 
քայլերգ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում տեսանյութ է տեղադրվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի 6-ամսյա նախագահությունը Բելգիային փոխանցվելու արարողության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Youtube-ում այդ մասին տեսանյութը տեղադրվել է «Ստրասբուրգի նվագախումբը Ադրբեջանի հիմնը կատարել է որպես թաղման քայլերգ» վերնագրով:

«2014 թվականի նոյեմբերի 13-ին Եվրոպայի խորհրդի նախարարաների կոմիտեում նախագահությունը Ադրբեջանից Բելգիային փոխանցելու ժամանակ Ստրասբուրգի նվագախումբն Ադրբեջանի հիմնը կատարել է որպես թաղման քայլերգ», -մեկնաբանել է տեսանյութի հեղինակը:

Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը հայտնել է, որ երեկ Բելգիայում Ադրբեջանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա է անցկացվել, որին մասնակից միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պահանջել են ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված քաղբանտարկյալներին եւ իրավապաշտպաններին: Նրանք ձեռքներին պարզել են Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի եւ Ինթիգամ Ալիեւի դիմանկարները:

Այսօր Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց նմանատիպ բողոքի ակցիա է անցկացրել նաեւ Իրավապաշտպանների եւ լրագրողների հասարակական կազմակերպությունների կոալիցիան: Նրանք ձեռքներին հարյուր վառված մոմեր են բռնել` ի պաշտպանություն Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպանների:

«Ազադլըգ»-ը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում գործող «Platform-London», «Index on Gensorship» եւ այլ ազդեցիկ միջազգային կազմակերպություններ որոշել են Մեծ Բրիտանիայում ինքնատիպ բողոքի ակցիաներ անցկացնել Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի իշխանության հետ համագործողների դեմ:

Հիշյալ կազմակերպությունները ծրագրել են այդ կարգի մի քանի բողոքի ակցիաներ անցկացնել նոյեմբերի 18-ին` Ադրբեջանում նավթի արդյունահանման գլխավոր օպերատոր BP ընկերության գրասենյակի դիմաց, նոյեմբերի 19-ին` Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության դիմաց, նոյեմբերի 20-ին` Եվրապայի վերակառուցման եւ զարգացման բանկի գրասենյակի դիմաց, նոյեմբերի 21-ին` Միջազգային օլիմպիական կոմիտեի շենքի դիմաց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am