Միջազգային

Լոնդոնը եւ Վաշինգտոնը կշարունակեն ՌԴ-ի վրա ճնշում գործադրել ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Լոնդոնը եւ Վաշինգտոնը կշարունակեն ՌԴ-ի վրա ճնշում գործադրել ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան «կշարունակեն Ռուսաստանի վրա ճնշում գործադրել» ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ Լոնդոնում կայացած բանակցություններից հետո:

«Մենք քննարկեցինք Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները,-ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը:- Ռուսաստանին անհրաժեշտ Է մշտապես հիշեցնել Մինսկի համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունների մասին: Մենք կշարունակենք Ռուսաստանի վրա ճնշում գործադրել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի կատարել այդ պարտավորությունները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում