Միջազգային

Հնդկաստանը եւ Չինաստանը առաջին անգամ համատեղ ֆիլմ կստեղծեն, որտեղ գլխավոր դերում կլինի Ջեկի Չանը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը եւ Չինաստանը առաջին անգամ համատեղ ֆիլմ կստեղծեն, որտեղ գլխավոր դերում կլինի Ջեկի Չանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մենամարտերի վարպետ, հանրաճանաչ դերասան Ջեկի Չանը կնկարահանվի առաջին համատեղ ֆիլմում, որի նկարահանումներին պատրաստվում են ձեռնամուխ լինել Հնդկաստանը եւ Չինաստանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Երկու երկրների կինեմատոգրաֆիստների համար սա շատ մեծ իրադարձություն է: «Կունգ-ֆու յոգա» աշխատանքային անվանմամբ Էքշըն-կատակերգության նկարահանումները եւ մեծ Էկրան դուրս գալը կդառնա Պեկինի եւ Դելիի փոխհարաբերությունների ջերմացման եւս մեկ խորհրանիշը:

Հնդկական թերթերը նշում են, որ կինեմատոգրաֆիստների առաջին համատեղ աշխատանքի համար «կանաչ լույս» Է վառել սեպտեմբերին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի՝ Նյու Դելի կատարած այցը: Այդ ուղեւորության ընթացքում ստորագրվել Էր պաշտոնական փաստաթուղթ, որով նախատեսվում Է սկսել ժապավենի նկարահանումները:

Առայժմ հայտնի չԷ, թե, Ջեկի Չանից բացի, ով Է նկարահանվելու ֆիլմում: Դերասանների ընտրությամբ զբաղվելու Է չինացի ռեժիսոր Սթենլի Թոնգը, որը հայտնի Է 2005 թվականին նկարահանված «Առասպել» ժապավենով: Այդ ֆիլմում նույնպես նկարահանվել Է Ջեկի Չանը, իսկ հնդիկ արքայադստեր դերը բաժին Է ընկել բոլիվուդյան դերասանուհի Մալիկա Չերավաթին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում