Միջազգային

ԵՄ-ն ավելի քան 24 մլն եվրո Է հատկացրել Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութեր մշակելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ավելի քան 24 մլն եվրո Է հատկացրել Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութեր մշակելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը 24,4 մլն եվրո է հատկացրել Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութեր մշակելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությանը:

«Մենք այսօր հայտարարել ենք Էբոլա վիրուսի ուսումնասիրման հրատապ կարիքների համար ԵՄ-ի բյուջեից 24,4 միլիոն եվրո հատկացնելու մասին: Այդ միջոցներն ուղղվում են Էբոլա վիրուսի բուժման համար պոտենցիալ պատվաստանյութի կլինիկական հետազոտման հինգ ծրագրերի ֆինանսավորմանը, արդեն գոյություն ունեցող պատվաստանյութերի փորձարկմանը եւ նոր պատվաստանյութերի մշակմանը»,-նշել Է ԵՀ-ն:

Մամուլի ծառայությունում ընդգծել են, որ այդ փողերը Եվրամիության բյուջեից կտրամադրվեն արագացված ընթացակարգով, որպեսզի աշխատանքը որքան կարելի է շուտ սկսվի:

«Էբոլա վիրուսի կապակցությամբ մենք ժամանակի առումով վազքի մեջ ենք, ուստի, մի կողմից՝ մենք պետք Է արագ արձագանքենք, մյուս կողմից՝ երկարաժամկետ պատասխան ունենանք այդ խնդրի համար: Ուստի ես ուրախ եմ հայտարարելու 24,4 միլիոն եվրո հատկացնելու մասին, որը կօգնի արագացնել պատվաստանյութերի մշակման առանձին ամենահեռանկարային հետազոտությունները եւ այդ վիրուսից բուժվելու մեթոդները»,-ասել Է ԵՀ-ի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում