Միջազգային

Սնոուդենը հանդես Է եկել լրագրողական կազմակերպություններին հղված տեսաուղերձով

2 րոպեի ընթերցում

Սնոուդենը հանդես Է եկել լրագրողական կազմակերպություններին հղված տեսաուղերձով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը 2013 թվականին հասարակայնությանը գաղտնի նյութեր էր հրապարակել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսման ծրագրերի մասին, ներկայացրել է հասարակության վրա պետության կողմից լրտեսման ազդեցության հիմնախնդրի իր տեսլականը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համատարած լրտեսման դարաշրջանում ժուռնալիստիկային նվիրված միջոցառման բացմանը տեսաուղերձով հանդես գալու առաջարկությամբ Սնոուդենին դիմել էր Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան:

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը հայտարարել Է, որ արդի աշխարհում դիտվում Է մարդու իրավունքների խախտումների նոր ալիք, որը տարածվում Է ոչ միայն դրա համար մշտապես մեղադրվող անձնիշխանական ռեժիմների շրջանում, այլեւ ժողովրդավարական երկրներում:

Սնոուդենը նշել Է, թե համատարած լրտեսումը, որը տեխնոլոգիական պատճառներով անհնարին Էր դեռ ոչ վաղ անցյալում, այսօրվա դրությամբ ակտիվորեն կիրառվում Է, ինչը սպառնալիք Է ստեղծում երկրներում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության պատշաճ մակարդակ ապահովելու համար:

Հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը հատկապես նշել Է, որ իր կողմից արված մերկացումներից հետո արեւմտյան երկրներից ոչ մեկն այդպես Էլ չդադարեցրեց համատարած լրտեսման իր ծրագիրը:

Էդվարդ Սնոուդենն իր ուղերձն ավարտել Է լրագրողական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը եւ օրենսդիրներին հասցեագրված իր կոչով՝ համագործակցություն կազմակերպել այդ բնագավառում տիրող իրավիճակը փոխելու նպատակով՝ դա ամրագրելով ազգային օրենսդրության մեջ եւ հաստատելով համապատասխան տեխնիկական ստանդարտներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում