Միջազգային

Վրաստանում կբացվի առաջին ավտոթանգարանը

1 րոպեի ընթերցում

Վրաստանում կբացվի առաջին ավտոթանգարանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում առաջին ավտոթանգարանի պաշտոնական բացումը կկայանա հոկտեմբերի 25-ին՝ մայրաքաղաքի օրվա՝ «Թբիլիսոբա»-ի տոնակատարության օրը, տեղեկացնում Է «Արմենպրաս»-ը՝ հղում անելով վրացական լրատվամիջոցներին:

Մտահղացման հեղինակը մասնավոր հավաքորդ, վրացի գործարար Գեորգի Մամուլաշվիլին է, որը բացման օրը թանգարանի առաջին հյուրերին կներկայացնի 24 հազվագյուտ ավտոմեքենաներ:

Ավտոթանգարանի այցելուները կկարողանան տեսնել «ԶԻԼ-115», «ԳԱԶ-014», «ԳԱԶ-22», «ԳԱԶ-12», «Ժիգուլի 01», «Ժիգուլի 03», «ԶԱԶ-965» եւ ուրիշ շատ ավտոմեքենաներ, ինչպես նաեւ հետաքրքիր պատմություններ իմանալ՝ կապված հազվագյուտ մեքենաների հետ: Օրինակ, Խորհրդային Միությունում թողարկվել Է ընդամենը 106 «ԶԻԼ-115»:

Մոտ ապագայում ավտոթանգարանի տարածքում կկառուցեն սրճարան եւ կներկայացվի ռետրո տրոլեյբուս: Բացի այդ, կստեղծվի հատուկ ծառայություն, որն իր հաճախորդներին կառաջարկի եւ ռետրո ավտոմեքենաների նորոգում ու վերականգնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում