Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Վնուկովոյում ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել Է Total ընկերության ղեկավարը

Վնուկովոյում ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել Է  Total ընկերության ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Total կոնցեռնը հավաստել Է ընկերության ղեկավար Քրիստոֆ դը Մարժերիի զոհվելը Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին հաղորդել Է Agence France-Presse-ը:

Ընկերության ղեկավարը Ռուսաստանի մայրաքաղաքում Էր  գործուղմամբ: Ընդամենը Dassault Falcon բիզնես-ավիացիայի ինքնաթիռում եղել Է չորս մարդ՝ դը Մարժերին, երկու օդաչուն եւ ստյուարդուհին, որոնք բոլորն Էլ զոհվել են: 

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Քրիստոֆ դը Մարժերին մասնակցել Է Արտասահմանյան ներդրումների կոնսուլտատիվ խորհրդի ամենամյա ժողովին՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ:

Dassault Falcon բիզնես-ավիացիայի ինքնաթիռը Վնուկովո օդանավակայանից թռիչք Էր կատարում Փարիզ: Վթարի հանգամանքների մասին խոսել առայժմ վաղ Է, բայց ինչպես նշված Է օդանավակայանի կայքի հաղորդագրության մեջ, «թափավազքի ժամանակ Մոսկվայի ժամանակով ժամը 23:57-ին տեղի Է ունեցել բախում օդանավակայանի ծառայության ձնահավաք մեքենայի հետ»:     

Ձնահավաք ավտոմեքենայի վարորդը չի տուժել: Բայց ինքնաթիռն ամբողջովին այրվել Է եւ մարդկանց փրկել չի հաջողվել: Արտակարգ պատահարի փաստով հարուցվել Է քրեական գործ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am