Քաղաքականություն

ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկում կիրականացնի

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկում կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մոնիթորինգը տեղի կունենա Ղազախի ուղղությամբ:

Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Սիմոն Թիլլերը:

Հակառակ կողմից մոնիթորինգը կիրկանացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Պետեր Սվեդբերգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում