Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանում կանգնեցրել են Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանը

Հայաստանի ռուսական ռազմակայանում կանգնեցրել են Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի «Մեծ ամրոց» զինվորական ավանի տարածքում կանգնեցված է զենքի լեգենդար կոնստրուկտոր, Ռուսաստանի հերոս գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, շուրջ երեք մետր բարձրությամբ հուշարձանը, որտեղ Մ. Կալաշնիկովը պատկերված Է ամբողջ հասակով, պատրաստվել է քարից Երեւանում: Քարտաշներին հաջողվել Է բավականին ճիշտ մարմնավորել լեգենդար զինագործի կերպարը՝ նրան բնորոշ գծերով:   

Նախագիծն իրագործվել է ռազմակայանի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկու նախաձեռնությամբ, որը կես տարի առաջ առաջարկել Էր բացել զորամասի թանգարան եւ  դրա մոտ կանգնեցնել «զենքի վարպետի» հուշարձանը:

Ռուսական ռազմակայանի տարածքում թանգարանի եւ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանի բացումը նշանակված Է այս տարվա նոյեմբերի 8-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am