Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Կարաջիչը դատարանում մերժել է իրեն ներկայացվող մեղադրանքները

Կարաջիչը դատարանում մերժել է իրեն ներկայացվող մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբական Հանրապետության նախկին նախագահ Ռադովան Կարաջիչը, Հաագայում ելույթ ունենալով նախկին Հարավսլավիայի խնդրով զբաղվող միջազգային տրիբունալում ընթացող եզրափակիչ լսումների ընթացքում, մերժել է դատախազների կողմից իրեն ներկայացվող անհիմն մեղադրանքները, որոնք «բավարար ապացույցներ չունեն»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 1-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:

Կարաջիչի գործով եզրափակիչ լսումներն սկսվել են սեպտեմբերի 29-ին: Դատախազ Ալան Տիեգերը պահանջել Է ցմահ բանտարկության դատապարել նախկին նախագահին՝ նրա մեղավորությունը ճանաչելու դեպքում:

Դատական քննությունը ռեկորդային Է վկաների թվով. դրան մասնակցել Է 2038 մարդ: Սերբական Հանրապետության նախկին նախագահը պաշտպանում Է ինքն իրեն, սակայն օգտվում Է խորհրդատուների օգնությունից: BBC-ի տվյալներով՝ դատավճիռը կկայացվի 2015 թվականի սկզբից ոչ շուտ:

Կարաջիչը, որը 13 տարի թաքնվում Էր միջազգային արդարադատությունից, ձերբակալվել Է 2008 թվականի հուլիսի 21-ին Բելգրադում: Նախկին Հարավսլավիայի խնդրով միջազգային տրիբունալը Սերբական Հանրապետության նախկին նախագահին մեղադրում Է մարդկության դեմ հանցագործությունների, օրենքների խախտման, ինչպես նաեւ 1995 թվականի հուլիսին Սրեբրենիցայում 8 հազար մահմեդականների ցեղասպանության մեջ: Կարաջիչի նկատմամբ դատն սկսվել Է 2009 թվականի հոկտեմբերի 26-ին: Պաշտպանության կողմն  իր ապացույցները շարադրում Է 2012 թվականի հոկտեմբերից: 

Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը, որը կալանավորվել Է 2011 թվականին Սերբիայում, նույնպես մեղադրվում Է ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների եւ օրենքների եւ պատերազմի վարման  սովորությունները խախտելու մեջ: Նա միջազգային արդարադատությունից թաքնվում Էր 16 տարի:

Դատախազությունը Մլադիչին եւ Կարաջիչին համարում Է համատեղ հանցավոր ձեռնարկի մասնակիցներ, որի նպատակը եղել Է Բոսնիայի եւ Հերցեգովինայի տարածքի զգալի մասում մուսուլմանների, խորվաթների եւ ոչ սերբ այլ բնակչության ոչնչացումը կամ այնտեղից արտաքսումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am