Միջազգային

Թողնելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ Ռասմուսենը խորհրդատվական ընկերություն Է բացել

2 րոպեի ընթերցում

Թողնելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ Ռասմուսենը խորհրդատվական ընկերություն Է բացել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Կոպենհագենում բացել Է Rasmussen Global խորհրդատվական ընկերությունը եւ մտադիր Է ռազմավարական խորհրդատվություններ տրամադրել կառավարություններին, համաշխարհային կազմակերպություններին եւ խոշոր կորպորացիաներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության կողմից լրագրողներին ուղարկված պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 1-ին դաշինքի ղեկավարի պաշտոնում Ռասմուսենին փոխարինել Է Նորվեգիայի նախկին վարչապետ Ենս Ստոլտենբերգը: Նույն օրը նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել Է իր նոր ծրագրի մասին:

«Ես անհամբերությամբ եմ սպասում այնպիսի հարցերի վրա աշխատանքը շարունակելու հնարավորությանը, ինչպիսիք են միջազգային համագործակցությունը, անդրատլանտյան հարաբերությունները, Եվրամիությունը եւ գլոբալացումը: Rasmussen Global-ն աշխարհի ղեկավարներին կօգնի առաջ տանելու նորաստեղծությունները, առեւտուրը եւ գործարարությունը՝ նոր եւ բազմակողմանի մարտահրավերների դեմ-հանդիման»,- հայտարարել Է Ռասմուսմենը, որի խոսքը մեջբերված Է կոմյունիկեում:

Բացի դրանից, Ռասմուսենը մտադիր Է գիրք հրատարակել XXI դարի ռազմավարական մարտահրավերների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում