Սպորտ

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան 20 տարի կանոնադրություն չի ունեցել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան 20 տարի կանոնադրություն չի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան ներկայացված կլինի ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպվող ասամբլեային, սակայն մինչ այս 20 տարի ֆեդերացիան չի ունեցել կանոնադրություն:

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան ներկայացցած կլինի Դոխայում կայանալիք գլխավոր ասամբլեային: ՀԱՖ-ը 7 տարի Միջազգային ֆեդերացիայում զրկված էր ձայնի իրավունքից, մենք նույնիսկ տարվա անդամավճարը տարիներ շարունակ չէինք վճարել: Այժմ վերականգնել ենք մեր իրավունքները եւ ձայնը Միջազգային ֆեդերացիայում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը:

Վերջինիս խոսքով, ֆեդերացիան 20 տարի կանոնադրություն չի ունեցել: «Տարօրինակ էր, բայց տարիներ շարունակ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան կանոնակարգ չուներ: Մենք ստեղծեցինք այդ կանոնադրությունը, դա 65-էջանոց մի փաստթաթուղթ է, որը համապատասխանում է միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին: Դա մեր մարզիկների Աստվածաշունչն է»,-եզրափակեց ֆեդերացիայի նախագահը:

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահի պաշտոնն անցած տարվա մայիսից զբաղեցնում է Գագրիկ Աղաջանյանը: Նախագահի ընտրությունը բողոքարկվեց դատարանում, սակայն դատարանի որոշմամբ ՀԱՖ նախագահի պաշտոնը հանձնվեց Գագիկ Աղաջանյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում