Տնտեսական պատժամիջոցները թանկ են նստում ՌԴ-ի և Եվրոպայի վրա. Օլանդ
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմուտքի կողմից իրականացվող պատժամիջոցները թանկ են նստում Ռուսաստանի ու Եվրոպայի վրա և կդադարեցվեն այն ժամանակ, երբ կկարգավորվի ուկրաինական ճգնաժամը: «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Պատժամիջոցները կհանվեն, եթե լինի կրակի իրական, մշտական դադարեցում, եթե լինի ճգնաժամի խաղաղ կարգավորում: Այդ պատժամիջոցները թանկ են նստում Ռուսաստանի և Եվրոպայի վրա: Այդ քաղաքականությունը թանկ է նաև տնտեսական աճի տեսանկյունից»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` նշել է Օլանդը:
Հուլիսի վերջերից ԱՄՆ-ը և Եվրամիությունը պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ: Ի պատասխան` վերջինս կրճատել է ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Կանադայից, Ավստրալիայից և Նորվեգիայից ապրանքների ներկրումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում