Միջազգային

Պյոտր Պորոշենկոն Ռադային է ներկայացրել Եվրաասոցացման համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Պյոտր Պորոշենկոն Ռադային է  ներկայացրել Եվրաասոցացման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն Ռադային է ներկայացրել Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում: Նախատեսվում է, որ Գերագույն Ռադան և Եվրոպական խորհրդարանը միաժամանակ կվավերացնեն ասոցացման համաձայնագիրը սեպտեմբերի 16-ին:

Ուկրաինան եւ Եվրամիությունը համաձայնել են մեկ տարի ժամկետով` մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը, հետաձգել ասոցացման համաձայնագրի կիրառումը ազատ առեւտրի գոտու մասով:

Ուկրաինան եւ Եվրոպական Միությունը հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրել էին Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը, որն ապահովում է Ուկրաինայի տնտեսական ինտեգրումը Եվրամիությանը, ինչպես նաև խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում