Մշակույթ

Շառլ Ազնավուրը համերգ է նվիրել հայաշատ Լոս Անջելեսին

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը համերգ է նվիրել հայաշատ Լոս Անջելեսին

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգահան եւ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր 90-ամյա տարեդարձի շրջանակներում շարունակում է համերգային շրջագայությունները: Ինչպես փոխանցում է Nouvelles d`Armenie-ն, սեպտեմբերի 13-ին Ազնավուրի հերթական համերգը տեղի է ունեցել «փոքրիկ Հայաստան»-ում` Լոս-Անջելեսում:

Համերգին ներկա են եղել ինչպես երիտասարդներ, այդ թվում` ամերիկյան «Ռեալիթի շոու»-ի աստղ Քիմ Քարդաշյանը, այնպես էլ տարեց հանդիսականներ:

Ազնավուրը կատարել է իր հայտնի երգերը, ինչպես ֆրանսերեն, այնպես էլ հայերեն ու արժանացել հանդիսականների բուռն ծափահարություններին:

Այս տարի լրացել է Շառլ ազնավուրի 90-ամյակը, ինչի կապակցությամբ շանսոնյեն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս համերգային ծրագրերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում