Միջազգային

ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաստաթուղթը կհրապարկվի վաղն առավոտյան

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաստաթուղթը կհրապարկվի վաղն առավոտյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման փաթեթը կհրապարակվի սեպտեմբերի 12-ի առավոտյան: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել է ԵՄ ինստիտուտները ներկայացնող աղբյուրը:

«Դրանց հրապարակումը սպասվում է վաղն առավոտյան ուղիղ 9-ին: Միաժամանակ, դժվար է հստակ պատասխան տալ այս հարցում, քանի որ նախապատրաստումը և հրապարակումը կապված է համապատասխան տեխնոլոգիայի հետ, որը չես կարող նախատեսել րոպեական ճշգրտությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է գործակալության զրուցակիցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում