Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԱՄՆ մուտքի որոշ արտոնագրերի միջնորդավճարը սեպտեմբերի 12-ից կփոխվի

ԱՄՆ մուտքի որոշ արտոնագրերի միջնորդավճարը սեպտեմբերի 12-ից կփոխվի

 ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ոչ ներգաղթային և ներգաղթային որոշ արտոնագրերի (վիզաների) միջնորդավճարի չափը կփոփոխվի սեպտեմբերի 12-ից:  Այցելուների (բիզնես, զբոսաշրջային, բժշկական), ուսանողական և փոխանակման ծրագրերին մասնակցելու նպատակով տրվող արտոնագրերի միջնորդավճարները փոփոխության չեն ենթարկվի: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հայաստանում ԱՄն դեսպանատնից, հիշյալ արտոնագրերի տեսակների համար դիմորդները կշարունակեն վճարել 160 ԱՄՆ դոլար:

Փոփոխությունները կանդրադառնան արտոնագրերի ստացման մի քնաի տեսակների վրա, որոնք ներկայացնում ենք ստորեւ:

Մասնավորապես, ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի համար գանձվող միջնորդավճարները հետեւյալն են.

Պայմանագրային հիմունքներով ներդրողների եւ առեւտրով զբաղվողների համար նախատեսված (E) արտոնագրի միջնորդավճարը նախկին 270 դոլարի փոխարեն այժմ կազմում է 205 դոլար, հարսնացու-փեսացուների արտոնագրերի միջնորդավճարը` 265 դոլար, իսկ մինչեւ 15 տարեկան երեխաների սահմանահատման քարտերինը` 16 դոլար: 

Փոփոխություններ են կատարվել ներգաղթային արտոնագրերի համար գանձվող միջնորդավճարների չափի մեջ նույնպես: Ազգականի եւ ընտանիքի անմիջական դիմումների համար տրամադրվող միջնորդավճարը կկազմի 325 դոլար, աշխատանքային միջնորդագրերի վրա հիմնված դիմումների հիման վրա տրվողներինը` 345 դոլար, հատուկ ներգաղթային արտոնագրի դիմողներին վճարներինը`  205 դոլար, վերադարձող մշտական բնակչի կարգավիճակի սահմանման համար` 180 դոլար, 2 տարվա բնակության պահանջի վերացման դիմումի համար` 120 դոլար, իսկ աջակցության երաշխավոևագրի վերանայումը կարժենա 120 դոլար:

Միջնորդավճարների նոր չափ է սահմանվել նաեւ ԱՄՆ քաղաքացիներին մատուցվող և վարչական գործընթացի հետ կապված ծառայությունների համար. 

ԱՄն քաղաքացիությունից պաշտոնական հրաժարման վարչական գործընթացի միջնորդավճարի նոր չափը կկազմի 2,350 դոլար, օգտագործված հյուպատոսական ժամանակի վճարը 135 դոլար:

Մուտքի արտոնագրի բոլոր դիմորդները դիմումի միջնորդավճարը պետք է վճարեն ըստ վճարման օրվա գործող դրույքաչափի: Բացառություն են կազմում մուտքի ներգաղթային արտոնագրերի դիմումների ներքին վճարները Վիզաների ազգային կենտրոնում (ՎԱԿ), որոնց դեպքում կիրառվում է հաշվի ներկայացման օրվա դրությամբ գործող միջնորդավչարը:

Այն միջնորդավճարները, որոնց դրույքաչափերը նվազելու են, փոխհատուցման ենթակա չեն: Եթե վճարումը կատարվել է մինչև 2014թ-ի սեպտեմբերի 12-ը, և այդ միջնորդավճարը նվազել է, ապա ԱՄՆ համապատասխան ծառայությունները չեն կարող իրականացնել փոխհատուցում:

Ոչ ներգաղթային արտոնագրերի բարձրացված միջնորդավճարների պարագայում մուտքի արտոնագրի արդեն իսկ կատարված վճարումները կընդունվեն նորացված միջնորդավճարները ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում:

 

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am