Միջազգային

Աֆղանստանում ձերբակալել են երեխաների հարսանիքի կազմակերպիչներին

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանում ձերբակալել են երեխաների հարսանիքի կազմակերպիչներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Աֆղանստանի Բալխի նահանգի ոստիկանությունը ձերբակալել Է 8-ամյա մի աղջկա հորը եւ 12-ամյա մի տղայի ծնողներին, որոնց կասկածում են երեխաների հարսանիքը կազմակերպելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հետաքննության տվյալներով՝ աղջկա հայրը, որն ամուրի Է, պլանավորում Էր հարսի համար ստացված գլխագինը ծախսել իր սեփական հարսանիքը կազմակերպելու վրա:

Իրավապաշտպաններն այն կարծիքին են, որ վաղ ամուսնություններն Աֆղանստանի գլխավոր խնդիրներից մեկն են:

Օմբուդսմենները քանիցս Քաբուլին մեղադրել են պրակտիկայում այն օրենքների կիրառման անընդունակության մեջ, որոնք նպատակամղված են երեխաների միջեւ ամուսնությունների կնքման դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում