Միջազգային

Ուկրաինայի ճգնաժամը չի լուծվի ռազմական ճանապարհով. Պան Գի Մուն

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի ճգնաժամը չի լուծվի ռազմական ճանապարհով. Պան Գի Մուն

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Արեւմուտքի իշխանությունների ուշադրությունը դարձրել է այն բանի վրա, որ Ուկրաինայի ճգնաժամի ռազմական լուծում գոյություն չունի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Agence France-Presse-ին:

Պանի Գի Մունի նախազգուշացումը հաջորդել է արեւելքում ՆԱՏՕ-ի առաջապահ օպերատիվ բազաներ ստեղծելու վերաբերյալ դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի արած հայտարարությանը:

«Կարեւոր է՝ նրանք հասկանան, որ այդ իրադրության ռազմական լուծում չկա: Քաղաքական լուծման համար քաղաքական երկխոսություն է հարկավոր, դա ավելի ռացիոնալ ճանապարհ է»,- ասել է ՄԱԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նա նաեւ հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից եւ կցանկանար խուսափել ճգնաժամի հետագա սաստկացումից, որը «վերաճում է խիստ քաոսային ու վտանգավոր իրադրության»:

«Դա ունի տարածաշրջանային եւ նույնիսկ գլոբալ հետեւանքներ: Հենց դրա համար էլ ես դիմում եմ Ուկրաինայի եւ Ռուսաստանի իշխանություններին՝ առաջարկելով միասին նստել սեղանի շուրջ եւ այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով»,- ասել է նա լրագրողներին Նոր Զելանդիա այցի ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում