Միջազգային

Լատվիան հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառման ակտիվ կողմ չի հանդիսանում

1 րոպեի ընթերցում

Լատվիան հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառման ակտիվ կողմ չի հանդիսանում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիան չի հանդիսանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Լայմտոդ Ստրաույուման, որի խոսքերը մեջբերում է լատվիական ինտերնետային պարբերականներից մեկը:

«Ես մասնակցում են ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարների հանդիպումներին. Լատվիան չի հանդիսանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը: Ես ամենաակտիվ պետության անունը չեմ նշի, քանի որ ամեն ինչ տեղի է ունենում առանց ներկաների, անգամ հեռախոսներն են մեզանից վերցնում»,-հայտատարել է Լատվիայի կառավարության ղեկավարը: Նրա խոսքերով, ոչ ոք հետաքրքրված չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով, պարզապես ԱՄ-ն ցանկանում է Մոսկվային ցույց տալ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում