Քաղաքականություն

Բուենոս Այրեսում կանցկացվի Հայոց ցեղասպանությանն ու մարդու իրավունքներին նվիրված դասախոսություն

1 րոպեի ընթերցում

Բուենոս Այրեսում կանցկացվի Հայոց ցեղասպանությանն ու մարդու իրավունքներին նվիրված դասախոսություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքներին եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ռասիզմն ու աշխարհի մոռացկոտությունը» խորագրով հոգեբանական դասախոսություն-քննարկում կանցկացվի օգոստոսի 23-ին Բուենոս Այրեսի Center Foundation հոգեբանական կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Prensa Armenia կայքը, նախաձեռնության հեղինակը արգենտինական Center Foundation հոգեբանական կենտրոնն է:

Թեմայի վերաբերյալ դասախոսություններով հանդես կգան հետազոտող եւ դասախոս Ալեխանդրո Կաուֆմանը, փաստաբան Աննա Արզումանյանը, ռեժիսոր Իգնասիո Դիմատիան, ՀՅԴ Հայ դատի Բունեոս Այրեսի հանձնախմբի ղեկավար Կարոլինա Կարագյոզյանը եւ հոգեվերլուծաբան Պաբլո Վիլարը: Դասախոսություններից հետո կցուցադրվի Իգանիսո Դիմատիայի «Երկխոսություն առանց սահմանների» ֆիլմը, որն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում