Հասարակական

Լարսի անցակետն անվնաս անցել են ՀՀ 47 և ՌԴ 29 քաղաքացիներ

1 րոպեի ընթերցում

Լարսի անցակետն անվնաս անցել են ՀՀ 47 և ՌԴ 29 քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացրել է, որ օգոստոսի 21-ին Լարսի անցակետը(դեպի ՌԴ ) անվնաս անցել են ՀՀ 47 և ՌԴ 29 քաղաքացիներ: Այդ մասին հայտնի է դարձել օգոստոսի 21-ին` ժամը 18.10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների և դեսպանատան միջև հաստատված կապի ժամանակ:

Միաժամանակ, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փլուզման հետևանքով ՌԴ ուղևորվող ավտոբուսի ընթացքը խափանվել է: Քաղաքացիներին օգնության են հասել ՌԴ սահմանապահներն՝ օգնելով հատել սահմանը:

Օգոստոսի 21-ին` ժամը 16.30-ին,Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել նաև, որՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին իրականացվում են մաքրման աշխատանքներ:

Օգոստոսի 20-ին, ժամը 22.30-ին տեղեկություն էր ստացվել, որ փլուզման հետևանքով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Ժամը 23:45-ից գազամատակարարումը դեպի Հայաստան դադարեցվել է:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Երևանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ Հայաստանին գազամատակարարումը կվերականգնի առաջիկա 2-3 օրերի ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում