Միջազգային

«Սուիցիդալ տուրիզմ». կամավոր մահանալու համար Շվեյցարիա այցելող մարդկանց թիվը կրկնապատկվել է

2 րոպեի ընթերցում

«Սուիցիդալ տուրիզմ». կամավոր մահանալու համար Շվեյցարիա այցելող մարդկանց թիվը կրկնապատկվել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 600 մարդ տարբեր երկրներից2008-2012 թվականներին մեկնել է Շվեյցարիա` այնտեղ մահանալու նպատակով: Հետազոտողների տվյալների համաձայն` 2012-ին հաջորդող տարիներին այդ թիվը կրկնապատկվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ամերիկյան NBC News հեռուստաընկերությունը, իրենց կյանքին վերջ տալու համար Շվեյցարիա են այցելում մեծամասամբ այն երկրների քաղաքացիները, որտեղ օրենքը խստիվ արգելում է կյանքի կամավոր արհեստական ընդհանտումը (գիտ.` Էֆթանազիա` անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն՝ ցավերից ազատելու համար, կյանքից զրկելը): «Մինչ բժշկական օժանդակությամբ ինքնասպանությունը խստորեն արգելվում է շատ երկրներում, դա հստակ կանոնակարգված չէ Շվեյցարիայի օրենքով: Այդ անհամաձայնությունն էլ հանգեցնում է «ինքնասպան զբոսաշրջիկների» ներհոսքին դեպի Շվեյցարիա»,- նշում է Ցյուրիխի համալսարանի իրավաբանական բժշկության ինստիտուտի դոկտոր Սասքիա Գոթիեն:

Նրա խոսքով` արձանագրվել է 611 դեպք, երբ 23-97 տարեկան անձինք ժամանել են Շվեյցարիա` «մարդու մահվան իրավունքը» պաշտպանող խմբերի օգնությամբ ինքնասպան լինելու համար: «Ինքնասպանության դիմելու հիմնական պատճառը նյարդաբանական հիվանդություններն են (47 տոկոս), որին հաջորդում է քաղցկեղը (37 տոկոս), ապա` ռևմատիկ և սրտանոթային հիվանդությունները», - նշում է գիտնականը:

«Ինքնասպան զբոսաշրջիկների» մեծ մասը Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից են, թեև 2009- 2012 թվականին զգալի աճել է իտալացիների թիվը` 4-ից հասնելով 22-ի, իսկ Ֆրանսիայից ժամանողների թիվը գրեթե եռապատկվել է` 7-ից դառնալով 19-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում