Միջազգային

Եվրահանձնաժողովը 125 մլն եվրո է տրամադրել ՌԴ-ի բռնարգելքից տուժած ագրոարտադրողների օժանդակման համար

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը 125 մլն եվրո է տրամադրել ՌԴ-ի բռնարգելքից տուժած ագրոարտադրողների օժանդակման համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը 125 միլիոն եվրո Է տրամադրել այն ագրոարտադրողների օժանդակման համար, որոնք տուժել են ռուսաստանյան բռնարգելքից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 18-ին հաղորդել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 7-ին ի պատասխան այն պատժամիջոցների, որոնք Արեւմուտքը Ռուսաստանի դեմ սահմանել Է Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, Մոսկվան հայտարարել Է Եվրամիության երկրներից, Ավստրալիայից, Կանադայից, Նորվեգիայից եւ ԱՄՆ-ից տավարի մսի, խոզի մսի, բանջարեղենի եւ մրգերի, թռչնամսի, ձկան, պանիրների, կաթի եւ կաթնամթերքի մատակարարումների լիակատար արգելքի մասին:

Խոսքը վերաբերում Է 9,1 միլիարդ դոլարի արտադրանքի տարեկան ներմուծմանը: Արգելքից ամենից շատ կտուժեն Եվրամիության երկրները, որոնք Ռուսաստանի շուկային Էին մատակարարում պատժամիջոցային ցանկի՝ 6,5 միլիարդ դոլարի պարենամթերք: Մնացած երկրներից ներմուծումը եղել Է մի քանի անգամ քիչ. Եվրամիության կազմի մեջ չմտնող Նորվեգիայից՝ 1,2 միլիարդ դոլարի, ԱՄՆ-ից՝ 843,8 միլիոն դոլարի, Կանադայից՝ 373,6 միլիոն դոլարի, Ավստրալիայից՝ 182 միլիոն դոլարի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում