Միջազգային

Պաղեստինի Նախագահը ՄԱԿ-ից պահանջել է Գազայի հատվածը հայտարարել մարդասիրական աղետի գոտի

1 րոպեի ընթերցում

Պաղեստինի Նախագահը ՄԱԿ-ից պահանջել է Գազայի հատվածը հայտարարել մարդասիրական աղետի գոտի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում կրակի դադարեցման մասին հայտարարությունը բավարար չէ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ավելի ուժեղ ճնշում գործադրի Իսրայելի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Ֆաեդ Մուստաֆան: Նա նաև ավելացրել է, որ Գազայի հատվածում ագրեսիան պետք է դադարեցվի:

Դեսպանը տեղեկացրել է, որ Պաղեստինի Նախագահ Մահմուդ Աբբասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղերձ է հղել՝ պահանջելով Գազայի հատվածը հայտարարել մարդասիրական աղետի գոտի: «Աբբասը պահանջել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Գազայի հատվածը որպես մարդասիրական աղետի շրջան»,- նշել է նա:

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություններն սկսել է հուլիսի 8-ից: Իսրայելական հարձակման հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 1367-ի: Նրանց թվում 315-ը երեխաներ են: Իսկ վիրավորների թիվը գերազանցել է 7700-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում