Հասարակական

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց «Սփյուռք ամառային դպրոցի» մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց «Սփյուռք ամառային դպրոցի» մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հուլիսի 31-ին ընդունեց Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Պորտուգալիայից և այլ երկրներից ժամանած «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին` համաձայն արդեն իսկ ձևավորված ավանդույթի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների, հայկական կառույցների ղեկավարներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարբեր երկրների և տարածաշրջանների հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, Հայաստան-Սփյուռք կապերի առավել ամրապնդմանն ուղղված քայլերը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադառձավ նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Հանդիպման ավարտին փոխնախարար Կարեն Նազարյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում