Միջազգային

Ռուսաստանում շարժական Համացանցի օգտատերերի թիվը կգերազանցի երկրի բնակչությանը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանում շարժական Համացանցի օգտատերերի թիվը կգերազանցի երկրի բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: J'son & Partners Consulting-ի (J&P) վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Ռուսաստանում տվյալների շարժական հաղորդման բաժանորդների քանակը 2014 թվականի արդյունքներով կհասնի 101 միլիոնի, իսկ 2018 թվականի վերջին կաճի մինչեւ 140 – 145 միլիոն: Ըստ որում, 2010 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ երկրի բնակչությունը կազմում Է 142,9 միլիոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2013 թվականի արդյունքներով՝ Ռուսաստանում կար շարժական համացանցի 90 միլիոն բաժանորդ: Այսպիսով, այս ցուցանիշը հինգ տարում կարող Է աճել 61 տոկոսով: Անցյալ տարի շարժական ինտերնետ-մուտքի բաժանորդային բազան աճել Է 17 տոկոսով, շարժական Համացանցի ներթափանցումը հասել Է 63 տոկոսի, նշել Է J&P-ն:

Հետազոտական ընկերության հուլիսյան հարցման արդյունքներով՝ Ռուսաստանի ինտերնետ-լսարանի 4 տոկոսն օգտվում Է միայն անհաղորդար մուտքից, հարցվողների 8 տոկոսն անհաղորդալար մուտքից օգտվում Է ավելի հաճախ, քան ամրակայված մուքից: Ըստ որում Համացանց դուրս գալու համար շարժական գործարկուների ծառայություններից օգտվում Է սմարթֆոնների եւ պլանշետների տերերի 88 տոկոսը: Բաժանորդների սոսկ 12 տոկոսն Է Համացանց դուրս գալու համար օգտագործում միայն Wi-Fi-ն, նշում են J&P-ի վերլուծաբանները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում