Միջազգային

Լուգանսկում օդային տագնապ է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Լուգանսկում օդային տագնապ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում օդային տագնապ է հայտարարվել, քաղաքը նախապատրաստվում է նոր գնդակոծությանը դիմագրավելուն: «Այո սպասում ենք նոր ավիահարձակման կամ գնդակոծության: Մոտ քսան րոպե առաջ տագնապ է հայտարարվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «ՌԻԱ-Նովոստի»-ին հեռախոսով հայտնել են Ներքին գործերի վարչության տեղական մարմնի ներկայացուցիչները:

Լուգանսկը ուրբաթ և շաբաթ օրերին ռմբակոծության է ենթարկվել: Հաղորդվում էր, որ ուրբաթ օրվա զոհերի թիվը 15-ն է եղել, տուժել է մոտ 60 մարդ: Ավելի ուշ ինքնահռչակ ԼԺՀ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչները հայտարարեցին, որ շաբաթ օրը տեղի ունեցած գնդակոծության հետևանքով զոհվել է 19 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում