Հասարակական

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հուլիսի 25-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հուլիսի 27-29-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ ՀԻդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը հուլիսի 25-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև` նույնքան կնվազի: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Երևանում հուլիսի25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +38 աստիճան, հուլիսի 27-ին` +37 աստիճան, հուլիսի 28-ին` +36, հուլիսի 29-ին` +34 աստիճան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում