Մադրիդի Պրադո թանգարանից արվեստի գրեթե 900 ստեղծագործություն Է անհետացել
1 րոպեի ընթերցում
![Մադրիդի Պրադո թանգարանից արվեստի գրեթե 900 ստեղծագործություն Է անհետացել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/07/770345.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի Պրադո թանգարանի վարչակազմը ստուգման արդյունքում հայտնաբերել Է արվեստի 885 ստեղծագործությունների անհետանալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին հաղորդել Է El Pais թերթը:
Թանգարանի հավաքածուն ներառում Է շուրջ 27,5 հազար ստեղծագործություն եւ աշխարհի ամենախոշոր թանգարաններից մեկն Է:
Հրատարակությունը նշում Է, որ միայն 2012 թվականին թանգարանը 176 աշխատանք Է ուղարկել այլ հաստատություններ, ինչպես նաեւ որոշ ժամանակով արվեստի 288 ստեղծագործություն Է տրամադրել արտասահմանյան ցուցահանդեսներին:
Իսպանիայի աուդիտորների դատարանը կոչ Է արել թանգարանի ղեկավարությանը՝ փնտրել-գտնել կորած ստեղծագործությունները եւ ավելի խնամքով վերաբերվել արվեստի գործերի պահպանության գործին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: