Միջազգային

ԵԱՀԿ-ն կես տարով երկարացրեց դիտորդական առաքելության մանդատը Ուկրաինայում

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ն կես տարով երկարացրեց դիտորդական առաքելության մանդատը Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հուլիսի 22-ին վեց ամսով երկարացրել Է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելության մանդատը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Twitter-ում կազմակերպության պաշտոնական միկրոբլոգում:

Հատուկ դիտորդական առաքելության մանդատը վեց ամսով ընդունվել Էր ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի մարտի 21-ի նիստում: Ընդսմին պատվիրակության թվաքանակը սահմանված Է 100-ից մինչեւ 500 մարդ, իսկ տեղաբաշխումը՝ տասը կետերում. գլխավոր գրասենյակը Կիեւում Է, իսկ բաժանմունքները՝ Դոնեցկում, Դնեպրոպետրովսկում, Իվանո-Ֆրանկովսկում, Լուգանսկում, Օդեսայում, Խարկովում, Խերսոնում եւ Չեռնովիցայում: Մանդատի որեւԷ պարամետրի փոփոխման համար պահանջվել Է ԵԱՀԿ-ի մասնակից բոլոր 57 պետությունների փոխհամաձայնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում