Միջազգային

Ամերիկացիների 40 տոկոսը կասկածում Է, որ Օբաման ԱՄՆ-ի քաղաքացի Է. Rasmessen Reports

2 րոպեի ընթերցում

Ամերիկացիների 40 տոկոսը կասկածում Է, որ Օբաման ԱՄՆ-ի քաղաքացի Է. Rasmessen Reports

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն բանի հավանականությունը, որ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ի քաղաքացի չԷ, այս կամ այն չափով ընդունում Է ամերիկացիների 40 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Rasmessen Reports-ի կողմից անցկացված հարցման տվյալները:

Ամերիկացիների թվում, ովքեր հավատում են, որ քենիացի տնտեսագետի որդին՝ Բարաք Օբաման ԱՄՆ-ի քաղաքացի չԷ, 41 տոկոսը հանրապետականներ են, 11 տոկոսը՝ դեմոկրատներ, 21 տոկոսը չի պաշտպանում կուսակցություններից որեւԷ մեկին:

Հարցման բոլոր մասնակիցների 23 տոկոսը վստահ Է, որ նախագահի կեղծված քաղաքացիության վարկածը ճշմարիտ Է: 17 տոկոսն այնքան Էլ վստահ չԷ դրան, 60 տոկոսը լիովին մերժում Է այն:

Առաջին պնդումներն այն մասին, որ Օբաման ԱՄՆ-ի նախագահ լինելու սահմանադրական իրավունք չունի, առաջադրվել Էին տակավին վեց տարի առաջ: Այսպես, Արիզոնայի շերիֆ Ժոզեֆ Արպայոն պնդում Էր, որ Օբամայի ծննդյան վկայականը, որը հրապարակվել Է Սպիտակ տան կյանքում, կեղծված Է:

Rasmessen Reports-ի կողմից անցկացված հարցումը նպատակ ուներ պարզել, թե ամերիկացիները որքան են վստահում դավադրության այս կամ այն վարկածին:

Մասնավորապես, ԱՄՆ-ի չափահաս բնակչության 24 տոկոսը չի կասկածում, որ իրենց կառավարությունը վաղօրոք իմացել Է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների մասին, ամերիկացիները 45 տոկոսը վստահ չԷ, որ Ջոն Քենեդիի սպանությանը միայն մեկ մարդ Է մասնակցել, 18 տոկոսն այն կարծիքին Է, որ Փոլ Մաքքարթնին զոհվել Է 1966 թվականին տեղի ունեցած ավտոաղետից, ինչից հետո The Beatles խումբ են վերցրել նրա նմանակին: Վարկածին, որ 1947 թվականին Նյու Մեքսիկոյի նահանգի Ռոզուել քաղաքի մերձակայքում կործանվել Է եկվորների տիեզերանավը, հավատում Է ամերիկացիների 20 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում