Հասարակական

/ԼՐԱՑՎԱԾ/ Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորված Արմավիրի քաղաքապետը տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն

1 րոպեի ընթերցում

/ԼՐԱՑՎԱԾ/ Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորված Արմավիրի քաղաքապետը տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած պայթյունից վիրավորված երեք քաղաքացիներն ուղղաթիռով տեղափոխվում են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին ԼՂՀ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել Քաշաթաղի շրջանի հյուսիսային մասում:

«Ավտոմեքենան ականապատ տարածքով անցնելիս պայթել է, նախնական տեղեկություններով մեքենայում գտնվող 4 անձանցից մեկը տեղում մահացել է, իսկ 3-ը, որոնց թվում է նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ուղղաթիռով տեղափոխվում են Երևան»,- տեղեկացրին նախարարությունից:

«Էրեբունի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ ներկայում Արմավիրի քաղաքապետը և վիրավորված մյուս անձինք հետազոտվում են, արդյունքները հայտնի կդառնան փոքրինչ ուշ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում