Հասարակական

Ադրբեջանական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարվաճառի տարածքում հուլիսի 11-ին հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է: Այս մասին«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:«Քարվաճառի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված Կարինե Արշավիրի Դավթյանի առողջական վիճակը այժմ կայուն ծանր է` դրական նախանշաններով: Կարինե Դավթյանն այժմ գտնվում է Մուրացանի հոսպիտալում»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

Օրեր առաջ կրկինԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել էր, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել էին փախուստի:Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չէր ունեցել: ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել էրդիվերսիոն-հետախուզական խմբի անդամների գերեվարման ապացույցները`իրեղեն ապացույցների եւ դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի լուսանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում