Միջազգային

Ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամի եղբայրը խոսել է

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամի եղբայրը խոսել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն կատարելու ժամանակ գերեվարված ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ Շահբազ Ջալալ օղլու Գուլիեւի եղբայրը` Իլհամ Գուլիեւը հարցազրույց է տվել ադրբեջանական teleqraf.com լրատվական կայքին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա ասել է, որ եղբայրն ամուսնացած է, մի դուստր ունի, եւ տեղյակ չէ նրա գերի ընկնելու մասին: «Հունիսի 18-ից հետո նրանից տեղեկություն չունենք: Շատ անհանգիստ ենք: Նա Ղարաբաղ մենակ չէր գնա», -ասել է Իլհամ Գուլիեւը:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը երեկ երեկոյան հայտնել էր, որ հակառակորդը ձեռնարկել է ՀՀ եւ ԼՂՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հուլիսի 10-ին հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Գործողության ընթացքում հայկական կողմը կորուստներ չի կրել: ԼՂՀ ՊՆ-ը ներկայացրել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի գերեվարման ապացույցները եւ խմբի գերեվարված 46-ամյա անդամ, Տերտերի շրջանի Գափանլը գյուղի բնակիչ Շահբազ Գուլիեւի լուսանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում