Հասարակական

Արսեն Խոջոյանը ենթարկվեց հերթական բժշկական հետազոտությանը

2 րոպեի ընթերցում

Արսեն Խոջոյանը ենթարկվեց հերթական բժշկական հետազոտությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանական գերությունից վերադարձած, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը այսօր Հրազդանի բժշկական կենտրոնում դարձյալ ենթարկվել է համալիր բուժզննության:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նրան հետազոտել են թերապևտը, նյարդաբանը, ինչպես նաև Երևանից մեկնած վարակաբանն ու մաշկաբանը: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության և քաղաքականության վարչության մասնագետները, Խոջոյանին հետազոտած բժիշկ-մասնագետների հետ քննարկելով և վերլուծելով բուժզննության արդյունքները՝ Արսեն Խոջոյանի առողջական վիճակը գնահատել են բավարար՝ դրական դինամիկայով:

Հաղթահարվել են թուլությունը, մեջքի ցավը, սակայն դեռևս պահպանված է փսորիազի տարրը մաշկի վրա, ինչի համար նշանակվել է դեղորայք և անհրաժեշտ քսուքներ, նշանակվել են նաև արևի դեմ պաշտպանվելու նպատակով քսուքներ: Բուժմասնագետները Արսեն Խոջոյանից վերցրել են արյան նմուշ, որի ուսումնասիրությունից հետո կպարզվի՝ Արսեն Խոջոյանն ունի բակտերիոլոգիական ու ինֆեկցիոն ախտանիշներ, թե ոչ:

Հաշվի առնելով Արսեն Խոջոյանի հիվանդության պատմությունը, առողջական վիճակը` 15-օրյա ժամկետում Արսեն Խոջոյանը դարձյալ կենթարկվի բուժզննության: Անհրաժեշտության դեպքում բուժզննությունը կիրականացվի նաև ըստ կարիքի ցանկացած ժամանակ:

Արսեն Խոջոյանի առողջական վիճակը և բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում