Միջազգային

Ջուլիան Ասանժը դարձել է Ղազախստանի ժուռնալիստների միության մրցանակի դափնեկիր

1 րոպեի ընթերցում

Ջուլիան Ասանժը դարձել է Ղազախստանի ժուռնալիստների միության մրցանակի դափնեկիր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը դարձել է Ղազախստանի ժուռնալիստների միության մրցանակի դափնեկիր «Լրագրողական հետաքննություն» անվանակարգում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է միության՝ հունիսի 24-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Մենք ամեն տարի մրցանակ ենք շնորհում լրագրողների: Այս տարի դափնեկրի կոչում է շնորհվել զանգվածային լրատվամիջոցների տասնյակ ներկայացուցիչների: Եվ Ժուռնալիստների միության վարչության որոշմամբ «Լրագրողական հետաքննություն» անվանակարգում մրցանակը մենք որոշել ենք շնորհել Ջուլիան Ասանժին: Ամենից առաջ, դա կապված Է WikiLeaks կայքի, ինչպես նաեւ այն բանի հետ, որ Ղազախստանի զանգվածային լրատվամիջոցներին տրամադրվել են մեր երկրի հետ կապված նյութեր»,- նշել է միության նախագահ Սեյթքազի Մատաեւը:

«Այսօր մենք Ասանժին կուղարկենք դիպլոմը եւ դրամական պարգեւը՝ վերածած ֆունտ ստեռլինգների: Ծանրոցը կառաքենք Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն: Մենք գիտենք, թե որտեղ Է նա գտնվում, եւ կխնդրենք հանձնել նրան»,- նշել Է նա, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում