Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Եվրակոմիսար Էթինգերը ՌԴ-ի եւ Ուկրաինայի Էներգետիկայի նախարարներին հրավիրել Է գազին խնդրին նվիրված առաջին հանդիպմանը

Եվրակոմիսար Էթինգերը ՌԴ-ի եւ Ուկրաինայի Էներգետիկայի նախարարներին հրավիրել Է գազին խնդրին նվիրված առաջին հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության Էներգետիկայի հարցերի կոմիսար Գյունտեր Էթինգերը ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին եւ Ուկրաինայի Էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախարար Յուրի Պրոդանին հրավիրել Է գազի հարցի շուրջն առաջին եռակողմ հանդիպմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է Եվրահանձնաժողովի մի աղբյուր: 

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունում հավաստել են քաղաքական մակարդակով գազի շուրջը բազմակողմ բանակցություններ վարելու Եվրահանձնաժողովի պատրաստակամությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի Էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը նախօրյակին հայտարարել Է, որ ապրիլի 24-ին Բրատիսլավայում կարող են գազի խնդրին նվիրված բանակցություններ անցկացվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Սլովակիայի եւ Եվրահանձնաժողովի մասնակցությամբ: Նրա խոսքով՝ համապատասխան նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես Է եկել ռուսական կողմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am