Միջազգային

Զինված ուժերը պատասխան կտան Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ սպառնալիքին. Լավրով

1 րոպեի ընթերցում

Զինված ուժերը պատասխան կտան Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ սպառնալիքին. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զինված ուժերը պետք Է լիովին պատրաստ լինեն գործելու երկրի քաղաքացիների շահերին ուղղված սպառնալիքների դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է RT հեռուստաալիքին տված անգլերեն հարցազրույցի ժամանակ:

«Եթե մենք գրոհի ենթարկվենք, անտարակույս, պատասխան կտանք: Եթե մեր օրինական շահերը, ռուսաստանցիների շահերն ուղղակիորեն գրոհի ենթարկվեն, ինչպես դա տեղի ունեցավ 2008 թվականի օգոսոսին Հարավային Օսիայում, ես այլ հնարավորություն չեմ տեսնում, բացի պատասխան տալուց՝ միջազգային իրավունքին լիովին համապատասխան: Հարձակումը Ռուսաստանի քաղաքացիների վրա հարձակում Է Ռուսաստանի վրա»,- հայտարարել Է նախարարը:

«Մենք երբեք չենք ժխտել, որ լրացուցիչ զորքեր ենք կենտրոնացրել սահմանի մոտ: Նմանապես Ուկրաինայի իշխանություններն են զորքերը մոտեցրել Ռուսաստանի սահմաններին. դրանք տեղափոխվել են արեւելյան եւ հարավային տարածաշրջաններ»,- ասել Է Լավրովը՝ պատասխանելով Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի զորքերի տեղաբաշխման վերաբերյալ հարցին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում