Միջազգային

Բրիտանացի բժիշկները կտրուկ ավելացրել են հակադեպրեսանտների նշանակումը թագավորության բնակիչներին

2 րոպեի ընթերցում

Բրիտանացի բժիշկները կտրուկ ավելացրել են  հակադեպրեսանտների նշանակումը թագավորության բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երեք տարվա ընթացքում բրիտանացի բժիշկները գրեթե 25 տոկոսով ավելի հաճախ են սկսել թագավորության բնակիչներին նշանակել հակադեպրեսանտներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Լոնդոնի SundayTelegraphշաբաթաթերթին, այսպես կոչված «երջանկության հաբեր» ընդունողների թվաքանակը հասել է ռեկորդային բարձր ցուցանիշի:

Առողջապահության ազգային համակարգի (NHS) պաշտոնական տվյալների համաձայն՝ միայն ընթացիկ տարում բրիտանացիների համար դուրս է գրվել Prozacեւ Seroxat դեղատեսակների 53 միլիոնից ավելի դեղատոմսեր, որոնք ուժեղ հակադեպրեսանտներ են: Դրա հետ մեկտեղ, տարեկան այդ դեղահաբերն ընդունում են երկրի 4 մլն բնակիչներ, ինչը կրկնակի գերազանցում Է տասնամյա վաղեմության ցուցանիշները:

Բժիշկները նախազգուշացնում են, որ շատ հիվանդներ կախվածության մեջ են ընկնում այդ ուժեղ ներգործող դեղերից: Նշվում Է, որ ավելի ու ավելի մեծ թվով բրիտանացիներ են այդ կերպ փորձում հաղթահարել վարկային ճգնաժամի պայմաններում առաջացած տագնապները:

Դրա հետ մեկտեղ առանձին հոգեբաններ այն կարծիքին են, որ շատ բժիշկներ մարդու առօրյա սովորական դժվարություններն սկսում են դիտել որպես բժշկական խնդիր եւ հակադեպրեսանտներ են դուրս գրում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում