Իրավունք

ԱՄՆ Ինտերպոլի կողմից հետախուզվողը ոստիկանության Երևանի վարչությունում է

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ինտերպոլի կողմից հետախուզվողը ոստիկանության Երևանի վարչությունում է

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ապրիլի 18-ին, ժամը 15.35-ին, ներկայացել է ԱՄՆ Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից 2012թ. օգոստոսի 21-ից ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 1349, 1956 հոդվածների (առողջապահական ոլորտում խարդախություն, դավադրություն, փողերի լվացում կատարելը) մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1983թ. ծնված Անուշ Ս.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և ՀՀ գլխավոր դատախազին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում