Միջազգային

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Յանուկովիչի որդու՝ Ալեքսանդրի հետախուզում Է հայտարարել

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը  Յանուկովիչի որդու՝ Ալեքսանդրի հետախուզում Է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի հետախուզում Է հայտարարել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին, այս տեղեկատվությունը զետեղվել Է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության կայքի «Անձինք, ովքեր թաքնվում են իշխանության մարմիններից» բաժնում:

Հաղորդվում Է, որ Յանուկովիչ կրտսերը հետախուզվում Է Քրեական օրենսգրքի 366 հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթղթերի կազմում եւ հանձնում, ինչը հանգեցրել Է ծանր հետեւանքների): Այդ հոդվածի պատժամիջոցները նախատեսում են 2-ից մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրում:

Նշվում Է, որ Յանուկովիչը որոնվում Է դատախազության մարմինների կողմից:

Ինչպես գրել են ուկրաինական ԶԼՄ-ները, Յանուկովիչի ավագ որդին Ուկրաինայի իրավապահ մարմինների տեսադաշտից անհետացել Է փետրվարի 23-ին:

Նրա կապիտալը գնահատվում Է 367-510 մլն դոլար: Նրան Է պատկանում «Մակո» կորպորացիան, սակայն դրա մեջ մտնող ակտիվները, այդպես Էլ անհայտ են մնում: Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, Յանուկովիչին պատկանում են մի շարք Էներգետիկական, գազա- եւ ածխարդյունաբերական ձեռնարկություններ, «Մարինսերվիս» շինարարական ընկերությունը, որն զբաղվում Է Բալակլավայի առափնյա շրջանի վերակառուցմամբ, «Արտեմովսկ Վայների» եւ «Արտվին» գինեգործական ընկերությունները, ինչպես նաեւ Զարգացման համաուկրաինական բանկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում