Միջազգային

Հարավային Կորեայում ջրասույզ եղած լաստանավի նավապետին սպառնում Է մինչեւ հինգ տարվա ազատազրկում

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում ջրասույզ եղած լաստանավի նավապետին սպառնում Է մինչեւ հինգ տարվա ազատազրկում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լի Չժուն Սոկը՝ «Սեւոլ» լաստանավի նավապետը, լաստանավ, որն ապրիլի 16-ին նավաբեկության Է եթարկվել Հարավային Կորեայի ափերի մոտ, կարող Է դատապատվել հինգ տարվա ազատազրկման եւ դրամական տուգանքի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հաղորդել Է The Chosun Ilbo թերթը:

«Լին եւ նրա անձնակազմը ենթարկվել են քրեական պատասխանատվության: Համապատասխան օրենքների համաձայն՝ նավի նավապետն արտակարգ իրադրության դեպքում պարտավոր Է ձեռնարկել մյուսներին փրկելու անհրաժեշտ քայլեր»,- գրել Է հրատարակությունը: Մինչդեռ, թերթը հիշեցնում Է, որ 69-ամյա նավապետ Լի Չժուն Սոկը եւ անձնակազմի առանձին անդամներ եղել են նրանց թվում, ովքեր առաջինն են հեռացել նավից:

Ինչպես հայտնի Է դարձել, պատահարի պահին նավը վարել Է նավապետի 26-ամյա երրորդ օգնականը, որն ընդամենը մեկ տարվա փորձառություն ունի: Դա, մասնագետների կարծիքով՝ նույնպես նպաստել Է իրադարձությունների ցավալի զարգացմանը:

Ողբերգության վայրում փրկարարական աշխատանքները վերսկսվել են ապրիլի 18-ի առավոտյան: Վերջին տվյալներով ողբերգության զոհերի թիվը հասել Է 28-ի, 271 ուղեւոր համարվում Է անհայտ կորած: Փրկվել Է 179 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում