Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԱՄՀ-ն վերանայել է Հայաստանի քվոտան

ԱՄՀ-ն վերանայել է Հայաստանի քվոտան

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամը կատարել է քվոտաների վերանայում, ըստ որի՝ Հայաստանի հանրապետության քվոտան 92 մլն ՀՓԻ-ից (Հատուկ փոխառության իրավունք-SDR) կդառնա 128 մլն: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը նշեց, որ ընդունված որոշմամբ ամփոփվում է քվոտաների 14-րդ ընդհանուր վերանայումը: «Առաջարկվել է ընդհանուր քվոտաների ծավալի աննախադեպ 100 տոկոսանոց աճ և քվոտաների վերաբաշխում` համաշխարհային տնտեսության մեջ ԱՄՀ անդամ պետությունների կշիռներն ավելի ճշգրիտ արտահայտելու համար: Քվոտաների փոփոխությունն առաջին հերթին ազդում է տվյալ պետության պարտավորությունների, քվեարկելու իրավունքի և փոխառությունների ծավալի վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախքան ԱՄՀ կառավարիչների խորհրդի 2010թ. դեկտեմբերի 15-ի որոշմամբ առաջարկվող փոփոխությունը Հայաստանի Հանրապետության քվոտան կազմում էր 92.0 միլիոն ՀՓԻ: Նշված 14-րդ վերանայման արդյունքում, Հայաստանի Հանրապետության քվոտան առաջարկվել է բարձրացնել մինչև128.8 միլիոն ՀՓԻ: Ըստ սահմանված կարգի, քվոտայի 25 տոկոսը պետք է փոխանցվի ՀՓԻ-ով կամ ՀՓԻ զամբյուղի որևէ տարադրամով (ԱՄՆ դոլար, եվրո և այլն)` ՀՀ կենտրոնական բանկի միջոցներից, իսկ մնացածը` անդամ պետության ազգային արժույթով` մուրհակի տեսքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am