Միջազգային

15 հազար մարդ Է տուժել Չինաստանի հարավ-արեւմուտքում մոլեգնող հեղեղումների հետեւանքով

1 րոպեի ընթերցում

15 հազար մարդ Է տուժել Չինաստանի հարավ-արեւմուտքում մոլեգնող հեղեղումների հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Սիչուան հարավարեւմտյան նահանգում 15 հազար մարդ Է տուժել հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներից. հաղորդվում Է անհայտ կորածների մասին: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուշան գավառում ջրի տակ Է անցել ավելի քան 11 ավան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեղատարափ անձրեւները, որոնք սկսվել են ապրիլի 15-ին, ավերել են 40 բնակելի շենք, ջրի հոսքերը ողողել են 100 հեկտարից ավելի գյուղատնտեսական հանդակներ:

Տնտեսական ուղղակի վնասը գնահատվում Է առնվազն 1 մլն յուան (շուրջ 166 հազար դոլար), հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:-

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում