Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ջեյմս Ուորլիքը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերը ԼՂ հարցում խաղաղության հասնելու համար

Ջեյմս Ուորլիքը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերը ԼՂ հարցում 
խաղաղության հասնելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կարևոր դեր կարող են կատարել հասարակական կազմակերպությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Որպես օրինակ բերելով Ֆիլիպիններում ավելի քան չորս տասնամյակ ձգվող հակամարտության հարցում խաղաղության համաձայնության ձեռքբերումը 17 տարիների բանակցություններից հետո` Ուորլիքը համոզմունք է հայտնում որ ԼՂ հակամարտությունում ևս հնարավոր է հասնել համաձայնության, և այդ գործում իրենց կարևոր ներդրումը պետք է ունենան երկու կողմի հասարակական կազմակերպությունները: «Խաղաղության համաձայնությունը Ֆիլիպիններում ցույց է տալիս հասարակական կազմակերպությունների առանցքային դերը խաղաղության հաստատման գործընթացներում»,- գրել է ԱՄՆ համանախագահը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am