Հասարակական

Երեւանում կայացավ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի նիստը

2 րոպեի ընթերցում

Երեւանում կայացավ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի նիստը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի Երևանում կայացածհոբելյանական` 40-րդ նիստի արդյունքները մասնակիցները գնահատում են բարձր եւ արդյունավետ: Ապրիլի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցում կոմիտեի աշխատակազմի ղեկավար, գեներալ-մայոոր Պավել Կուրաչենկոն շեշտեց, որ նիստի ժամանակ ամփոփվել են 2013թ. կատարված աշխատանքն ու 2014թ. աշխատանքների պլանն ու ժամանակցույցը:

«Քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք այլ ոլորտներում համագործակցության ուժեղացումը»,- ասաց Կուրաչենկոն` հավելելով, որ նիստի ընթացքում քննարկվել են ՀՕՊ միացյալ համակարգի կատարելագործմանը և հետագա զարգացմանը, հակաօդային պաշտպանության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով նիստին Ուկրաինայի բացակայությանը, Կուրաչենկոն ասաց, որ ԱՊՀ պաշտպանության նախարարներիխորհրդի կազմում փոփոխություններ չկան եւ Ուկրաինան շարունակում է մնալ դրա կազմում: «Մոտ ապագայում կազմում փոփոխություններ չեն նախատեսվում: Փոփոխությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի ստացվել, իրավական առումով էլ նման փաստաթղթեր չկան»,- պարզաբանեց Կուրաչենկոն:

Երևանում ավարտվել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի հոբելյանական՝ 40-րդ նիստը և ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության Միացյալ համակարգի ստեղծման մասին համաձայնագրի մասնակից պետությունների օդատիեզերական պաշտպանության (ռազմաօդային ուժերի, հակաօդային պաշտպանության, օդային պաշտպանության ուժերի) հրամանատարների ուսումնամեթոդական հավաքը: Միջոցառումներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում