Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ուկրաինական ճգնաժամը պետք է լուծում ստանա առանց ռազմական միջամտության. ԱՄՆ դեսպան

Ուկրաինական ճգնաժամը պետք է լուծում ստանա առանց ռազմական միջամտության. 
ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական ճգնաժամը ոչ թե որպես ռուս-ամերիկյան կամ ռուս-եվրոպական խնդիր պետք է դիտարկել, այլ ուկրաինական ժողովրդի, որը պետք է կարողանա ելք գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով` հենց այս տրամաբանությունն է եղել նաեւ նախագահներ Օբամայի եւ Պուտինի հեռախոսազրույցի հիմքում, որտեղ ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է արել հետեւել Ուկրաինայում տեղի ունեցող իրավիճակին եւ փորձել առանց ռազմական միջամտության լուծում գտնել Ղրիմի հետ կապված հարցում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան  Ջոն Հեֆերնը նշեց, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հստակ է. հարցը պետք է լուծվի ոչ թե ռազմական ճանապարհով, այլ երկխոսության եւ խաղաղ բանակցություններով ուղիով:

Անդրադառնալով ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին, Հեֆերնը հույս հայտնեց, որ երկու գերտերությունները կկարողանան համագործակցել Սիրիայի եւ Իրանի շուրջ եւ միասին գտնել Ուկրաինայում խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղին:

Արդեն երեք ամիս է, ինչ Ուկրաինան հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում: Կիեւում մեկնարկած բողոքի ցույցերը տարածվեցին ողջ երկրով մեկ եւ այժմ Ուկրաինան քաղաքացիական պատերազմի շեմին է: Ստեղծված քաոսի պայմաններում զոհերի թիվն օրեցօր շատանում է: Քաոսային վիճակ է նաեւ Ղրիմում, որտեղ միմյանց են բախվել ռուսամետ եւ եվրոպամետ տեսակետերի ներկայացուցիչները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am