Բրիտանացիները հիացել են հյուսիսափայլով
11:02, 28 Փետրվար 2014
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի բնակիչները պարզ երկնքի շնորհիվ կարողացել են հիանալ բեւեռափայով: Բնական երեւույթը դիտել են Էսեքսում, Թայն ընդ Ուիրում եւ հարավային Ուելսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գեղատեսիլ բնական երեւույթը բացատրվում Է Երկրի մագնիսական դաշտի հետ արեգակնային քամու խիստ լիցքավորված մասնիկների փոխազդեցությամբ: Ինտենսիվությունը, որով մասնիկներն ընկնում են Երկրի մթնոլորտ, կապված Է Արեգակի ակտիվության հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում